ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մենք ունենք անմահ հոգի, խիղճ և ընտրության հնարավորություն

Մենք ունենք անմահ հոգի, խիղճ և ընտրության հնարավորություն
22.12.2017 | 00:40

Դու հավատում ես, որ մեկ է Աստված. լավ ես անում: Դևերն էլ են հավատում և դողում (Հակ. 2.19):

Միայն խոսքով դավանելը դեռ փրկություն չէ մեզ համար, քանզի. «Հավատն առանց գործերի մեռած է» (Հակ. 2.26):
Հավատալ Քրիստոսին նշանակում է փոփոխություն կյանքի նկատմամբ. հեռանալ մեղքից, խոստովանությամբ քավել այն և աղոթքով, պահեցողությամբ խոնարհեցնենք մեր անձերը. ահա այս է այն նվիրական ուխտը, որ մարդ կարող է կնքել Աստծո հետ՝ իր հայացքը սևեռելով հավիտենական կյանքին:


Սողոմոն Իմաստունը ասում է. «Աստծո հանդեպ երկյուղը իմաստության սկիզբն է», այսինքն՝ մեր կյանքը իմաստավորվում է նախ հավատքով՝ Աստծո հանդեպ և սրանից բխած բարի գործերով: Տիրոջ հանդեպ երկյուղը իմաստության արմատն է, որ մարդու մեջ ձևավորում է նոր աշխարհայացք, մարդուն դարձնում սկզբունքային և զարդարում Աստծո շնորհներով: Երկյուղը վախը չէ, այլ ակնածանքը:


Մարդը, Աստծո պատկերն ու նմանությունը խորապես գիտակցելով ու հասկանալով պիտի ապրի, ապրեցնի ու արարի: Գրիգոր Տաթևացին ասում է. «Մարդ երեք կյանք է ապրում. առաջին կյանքը սկսվում է մոր որովայնում, երկրորդ կյանքը այս աշխարհն է, իսկ երրորդը՝ հավիտենական կյանքը», սակայն շատ քչերին է հաջողվում հասնել այնտեղ:
Մենք ունենք անմահ հոգի, խիղճ և ընտրության հնարավորություն. առաջինը` մեր անմահության գրավականն է, երկրորդը` մեզ կարծես խայթելով ցույց է տալիս կատարած մեղքը և ուղղորդում ապաշխարության, իսկ երրորդը՝ մկրտությամբ պետք է Քրիստոսին` Կյանքի Ծառին, պատվաստվենք, հավիտենական կյանքի համար, սակայն կարող ենք և մերժել. սրանք մեր ընտրության հնարավորություններն են. կամ լսել խղճի ձայնը, ապաշխարել, խոստովանել և մաքրվել մեղքերից և ընթանալ դեպի Քրիստոս, դեպի Երկնքի արքայություն և հավիտենական կյանք, կամ սպանել խիղճը, արդարացնել մեր գործած մեղքը և, հավիտենական դժոխքի տանջանքներին արժանանալ, «ՈՒր կրակն անհագ է և որդն անքուն»: Այսպիսով, Աստված Իր Միածին Որդուն տվեց, որ մենք փրկվենք, իսկ փրկվելու համար Փրկչին մեզ ապավեն դարձնել է պետք և Նրա ճշմարիտ խոսքին վստահել: Մեղսագործի ձեռքը չի բռնում Աստված, սակայն զգուշացնում է, որ յուրաքանչյուր գործած մեղք իրեն հատուկ հետևանքն է ծնում և ապականում մարդուն, իսկ հավատից բխած բարի գործը օրհնություն է մարդու համար:


Աստծո Խոսքին հավատալը պիտի ենթադրի վստահություն, իսկ վստահության հիմքում արմատացած պետք է լինի բարի կամքը:
Ազատ կամքի ընտրությամբ պայմանավորված, լավ է ընտրենք դեպի ճշմարիտ աստվածպաշտություն տանող ուղին, քանզի բոլորիս կյանքի օրերը հաշված են, և ամեն մեկի համար սահմանված է պատասխանատվության օրը, ինչպես Տերը ցույց տվեց «Անիրավ տնտեսի» առակի միջոցով, որ մեր կյանքի տնտեսության հաշիվը պետք է պահանջի յուրաքանչյուրիցս:

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ
Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3227

Մեկնաբանություններ